Արցախում պատերազմից հետո ավելի քան 2220 տնտեսվարող վերսկսել է գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է ավելի քան 2220 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով,որ այդ թվում ներառված չեն այն տնտեսվարողները,որոնք պատերազմի ընթացքում չեն դադարեցրել իրենց գործունեությունը:

«Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են,իսկ 2289-ը՝արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ: Բացի այդ, շարունակվում է նոր տնտեսվարողների գրանցման գործընթացը: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝13,Մարտակերտում՝15, Մարտունիում՝9: Այս ժամանակահատվածում Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից: Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման»,-հայտնեցին Արցախի պետեկամուտների կոմիտեից:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/08/26