Քաղաքականություն

Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով

1 րոպեի ընթերցում

Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:

«Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի ՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները», - գրել է Ֆրանկ Փալոնը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում