Արցախ

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում