Փրկարարների 4 ջոկատ վերսկսել է որոնումները Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով 

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 4 ջոկատ մարտի 2-ին վերսկսել է զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Մինչ այս՝ որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Հայերեն English Русский

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

Ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում․ Վահագն Ալեքսանյան

Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Աջակցությունն առավել թիրախային․ հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Մոսկվան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը