Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ, Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ակտիվ շրջան է սկսվում: Մարտի 1-ից մանկակական ներկայացումներին գումարվում են նաև երեկոյան ներկայացումները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ առայժմ նախատեսում են խաղալ 18 ներկայացում: Ցանկը ներառում է արդեն հանդիսատեսի կողմից սիրված ներկայացումներ, սպասվում են նաև պրեմիերաներ:

«Սկսում ենք մեր առաջնախաղերը: Մարտի 7-ին թատրոնը կունենա նոր պիեսի առաջնախաղ: Խոսքը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քեյս» ներկայացման մասին է, որի բեմադրիչը ես եմ: Պիեսը նոր է գրվել, հատուկ թատրոնի համար: Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ 2021 թվականին թատրոնն ավելի շատ խոսի դրականի, լավատեսության մասին: Եվ հենց մեր այս նոր գործը սիրո մասին է, հավատարմության, կյանքի հնարավորությունների, արժեքների գնահատման»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Այս ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդները: Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր հանդիսատես իր կյանքի պատմությունից մի փոքրիկ մասնիկ կտեսնի: Ներկայացումը դիտելուց հետո շատերը կվերլուծեն ու կգնահատեն այն արժեքները, ինչ ունեն, կփորձեն նորը գտնել, բայց երբեք հինն արմատախիլ չանելով: Հանդիսատեսի արձագանքը շատ չուշացավ. մարտի 7-ին սպասվող առաջնախաղի տոմսերը գրեթե սպառված են:

Թատրոնում, ներկայացումներին զուգահեռ, նոր բեմադրական աշխատանքներ են ընթանում: Թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում աշխատանք է սկսվել, որի արդյունքում կրկին կլինի առաջնախաղ: Պիեսը կոչվում է «Քայլեր», որը բեմադրում է թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը: «Մհեր Մկրտչյան» երիտասարդական բեմում ծնվել են ներկայացումներ, որոնք շատ լավ ընթացք են ունեցել, մասնավորապես, «Անասնաֆերման», «Երկնագույն շան աչքերը» և այլն:

«Համավարակի ընթացքում մենք մի շատ կարևոր բան հասկացանք: Ստեղծագործող մարդը չի կարող երկար տանը մնալ: Իհարկե, այդ օրերին անսովոր էր դիմակով փորձեր անելը, սոցիալական հեռավորություն պահելը, բայց մենք կարողացել ենք նոր ներկայացումներ ստեղծել, խաղացինք նաև բացօթյա ներկայացումներ: Ամեն հնարավոր բան արեց աշխատակազմը, որ թատրոնը պարապուրդի չմատնվի, սակայն միանշանակ կարող եմ ասել՝ դերասանն ուզում է, որ հանդիսատեսը լինի դահլիճում»,- ասաց թատրոնի տնօրենը:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ շատ ոգևորում է այն, որ հանդիսատեսն այսօր ևս ձգտում է գալ թատրոն: Ու դա ոչ միայն Գյումրիում է նկատվում, այլև մյուս քաղաքներում: Դահլիճները լեփ-լեցուն են, ինչը, ըստ թատրոնի տնօրենի, պարտավորեցնում է, որպեսզի ավելի ակտիվ աշխատեն ու նորություններ ներկայացնեն: Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց՝ թատրոնը ոչ միայն պետք է կրթի, այլև լավատեսություն հաղորդի հանդիսատեսին, փորձի ապրեցնել:

«Ինձ համար չի կարող ամեն ինչ միանշանակ «սև» լինել: Եթե այդպես է, ուրեմն մենք անելիք ու ասելիք չունենք: Դրա համար ես փորձում եմ ամեն ինչի մեջ լավ բան տեսնել: Ես չեմ կարող լավը չտեսնել այն դեպքում, երբ մանկական ներկայացումներին դահլիճում տեսնում եմ փոքրիկներին: Մենք մեր երխաների համար պետք է շարունակենք ապրել, և նրանց աչքերի արևը պետք է չկոտրել: Ես հավատում եմ, որ լավ է լինելու»,- ասաց թատրոնի տնօրենը:

Բուռն ստեղծագործական կյանքը շարունակվելու է տարվա ընթացքում, նաև սպասվում են հրավիրյալ բեմադրիչների ներկայացումներ: Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ներկայացումներով, հյուրախաղերով կլինեն սահմանամերձ շրջաններում:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը