Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում