Քաղաքականություն

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Անդրադարձ է կատարվելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը խոչընդոտող ցանկացած քայլեր։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում