«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին»:

Հայտարարությամբ կոչ է արվում քաղաքացիներին փետրվարի 25-ին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ ավարտին հասցնել կառավարության, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործը՝ միաժամանակ ցուցաբերելով զսպվածություն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբըհայտարարությունէրտարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ:Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը:Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել

Նեթանյահուն ցանկանում է չեղարկել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը տարած իսրայելցի ռեժիսորների քաղաքացիությունը

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Օլիմպիադա-2026. հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականների մրցակիցները երկրորդ տուրում

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի պաշտպանական ոլորտում ռեկորդային ծախսեր անել

ԱԺ նիստ - 17/09/26

Վարչապետի ելույթը «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն» միջազգային համաժողովին

Թրամփն Իրանի հարցով կհանդիպի Ծոցի երկրների առաջնորդների հետ. Axios

Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում

Ֆիջին ՄԻԱՎ-ն ազգային ճգնաժամ է հայտարարել