Սպորտ

«Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

1 րոպեի ընթերցում

«Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Բուլղարիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել ¼ եզրափակիչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին: Այսօր կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը, Գուրգեն Հովհաննիսյանն ու Անի Հովսեփյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում