Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղծել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը