1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.61%-ով և կազմել 29671.70 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.82%-ով և կազմել 1903.07 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 3564.08 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.99%-ով և կազմել 29718.24 կետ: