Արցախի Ազգային ժողովում լեզվի մասին օրինագծի փոփոխությունների վերաբերյալ լսումներ են հրավիրվել

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մարտի 2-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

«Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին»,-նշված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցների տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար պետք է կապ հաստատել մինչև փետրվարի 28-ը:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել