1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 30156.03 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 1938.35 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 3642.44 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 30319.83 կետ: