Սպորտ

«Ալաշկերտ»-ը 5 նոր համալրում ունի

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը 5 նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել են 5 նոր ֆուտբոլիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմ են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը: «Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Թիմն ունի 18 միավոր և առաջատար «Լոռի»-ին զիջում է երկու միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում