Ավելի քան 100 ուսանող կրթություն կստանա հեռուստատեսության ոլորտում. Առաջին ալիքում բացվել է մեդիա ակադեմիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան ավելի քան 100 մասնակցի հնարավորություն է ընձեռնել մասնագիտանալ հեռուստատեսության ոլորտում, փորձել իրեն ունակությունները և ինչու չէ` ընդունվել աշխատանքի Առաջին ալիքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը: Նա հիշեցրեց, որ հունվարի 15-ին Առաջին ալիքի մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության և հաղորդավարական արվեստ բաժինների համար, որի ընթացքում ստացել էին ավելի քան 3 հազար դիմում: Առաջին փուլում ժյուրիի անդամները մոտիվացիոն նամակների և ինքնակենսագրականների հիման վրա ընտրել էին 725 մասնակցի և հրավիրել հարցազրույցի:

«Հանդիպման ընթացքում առաջնորդվել ենք թե ընդհանուր գիտելիքներով և թե այն կադրերի կարիքներով, որն ունի այսօր Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, թե ովքեր են սովորելու մեդիա ակադեմիայում: Դասերը մեկնարկելու է մարտի 1-ին, որոնք անցկացվելու են Հանրային հեռուստաընկերության տարածքում: Բոլոր մասնակիցները կստանան մասնագիտական դիպլոմներ, իսկ նրանցից լավագույններն արդեն ավարտական ամիսներին հնարավոր է անցնեն աշխատանքի»,- ընդգծեց Մինասյանը:

Մեդիա ակադեմիայի ղեկավարը հավելեց, որ ուսանողները ստանալու են հիմնականում պրակտիկ գիտելիքներ, օրինակ` լրագրության բաժնի ուսանողները բաժանվելու են խմբերի, կցվելու են լրագրողներին և հնարավորություն են ունենալու մասնակցել արտադրական և ստեղծագործական պրոցեսներին:

Դիմելով Մեդիա ակադեմիայի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ հաղորդավարուհի Նարա Շլեփչյանը շեշտեց, որ հեռուստատեսության ոլորտը չափազանց ծանր է և գայթակղիչ:

«Պետք է աշխատեք ձեզ վրա, լինեք անկողմնակալ, բայց ոչ անտարբեր: Պետք է սիրեք հայրենիքը, ժողովրդին, քանզի մենք բոլորս կոչված ենք ծառայելու մեր ժողովրդին»,- ասաց Շլեփչյանը:

Արմինե Թովմասյանը,ով հաջողությամբ ընդունվել է Մեդիա ակադեմիայի լրագրության բաժին, մեծ ցանկություն ուներ հայտնվել Հանրային հեռուստաընկերությունում ու սովորել այնտեղ: «Ներքուստ վստահ էի, որ այս միջավայրը ինձ շատ բան է տալու: Ու հիմա արդեն սպասումներս շատ են ու գիտակցում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է ուսերիս` մասնագետների տված գիտելիքները պետք է վերցնեմ, կրկնապատկեմ և վերարտադրեմ: Հուսամ` կարդարացնեմ բոլորի սպասելիքները»,- ընդգծեց Թովմասյանը:

Հայերեն العربية

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA