Սպորտ

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

1 րոպեի ընթերցում

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կազմը, որով ընտրանին կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մեդալների համար կպայքարեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ),Արթուր Շահինյանը (97 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Մրցաշարը կկայանա փետրվարի 25-ի 28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում