Արցախ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 17-ին իրականացված 36 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով,որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով 2021 թվականի ընթացքում իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 հազար 321 թեստավորում»,-նշել են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում