Հասարակական

Մահացել է Սերգո Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Սերգո Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:

«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:

Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: 2010-2016թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում