Ենթադրվում է, որ 106 զինծառայողների փոխանցված աճյունները Ջաբրայիլում և Ֆիզուլիում անհետ կորածներից են

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողների աճյուններին նկատված հողից ենթադրվում է, որ նրանք հուղարկավորված են եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ադրբեջանական կողմից զոհվածների աճյունների փոխանցման ուղղությունից նաև ենթադրվում է, որ զոհված զինծառայողները Ջաբրայիլի և Ֆիզուլու մարտական գործողությունների հատվածներում անհետ կորածներից են: Այդ ուղղությամբ անհետ կորածների վերաբերյալ ամենաշատ թվով դիմումներն են ստացվել ծնողների ու հարազատների կողմից»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով փետրվարի 17-ին ևս որոնումներ չեն իրականացվում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում առայսօր հայտնաբերված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1485 է:

Հայերեն Français

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս