Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. ՄԻՊ-ը հաղորդում է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդէուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,- գրել է Թաթոյանը:

Հայերեն العربية English Français Русский

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Թուրքիան դատապարտել է Էրդողանի հասցեին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումն էր

COP31-ի շրջանակներում Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Փաշինյանը դրական է գնահատել Էրդողանի հետ հանդիպումը

ՀՀ ՄԻՊ-ը Նիկոսիայում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների անկախության և արդյունավետության վերաբերյալ միջազգային քննարկումը