Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. Դեսպանությունը հայտնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին
1 րոպեի ընթերցում
![Իրանցի գործարարները կայցելեն Հայաստան. Դեսպանությունը հայտնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1043398.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Դեսպան Արտաշես Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: