Արցախ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԽ գրասենյակից, քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես տուժված Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի առաջին խմբաքանակն արդեն ներկրված է։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցության գործընթացի շարունակական կազմակերպման մասին։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում