1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 29520.07 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 1933.88 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3655.09 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 30173.57 կետ: