Արցախի Շոշ գյուղի կրթօջախների տարածքում պարեկային հերթապահության անհրաժեշտություն կա. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ տեղում ծանոթանալով հանրային մտահոգություններին, որոնք պայմանավորված են երեխաների դպրոց հաճախելու անվտանգությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելել է Շուշ գյուղ՝ ծանոթանալու համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Գյուղը գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը: Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ, երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայնքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը»,-հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հայերեն Русский

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

Արարատի մարզում ապօրինի գործող ձկնաբուծարան է կնիքվել. երկու անձ ձերբակալվել է

Դենիս Ջորկաեֆն ընդունել է «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերը

Փլուզման վտանգի պատճառով դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Երևանի արևելյան մուտքի հատվածում տնկվել է 350 ծառ և 350 թուփ