Արցախ

Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 5 վարակակիր

1 րոպեի ընթերցում

Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 5 վարակակիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 11-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 19 994 թեստավորում»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ հորդորելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար՝ պահպանել Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում