Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան 

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալներով՝ Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի շարունակում է բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստի ժամանակ ասել է Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել են մոտ 53 հազարը:

Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ Արցախ վերադարձած 53 հազար քաղաքացու վերաբերյալ տվյալները ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակակագրության հիման վրա:

«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելին է: Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»: Հանրապետությունում ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի ավելի է, քան այն, ինչն արդեն հնչեցվել է: Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ: Վերադարձողների մի մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներ: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- մանրամասնեց Թանդիլյանը:

Հայերեն Русский

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը