Արցախ

Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն  ընդունել է անհետ կորած  զինծառայողների մի խումբ հարազատների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Փետրվարի 11-ին ընդունել է անհայտ կորածների մի խումբ հարազատների։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում