Ավինյանը վստահեցնում է՝ կառավարությունը վերացնելու է ծանր տարվա հետևանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ գործող կառավարությունը միանշանակ վերացնելու է 2020-ի՝ ծանրագույն տարվա հետևանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը մատնանշեց առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ անհետ կորածների, գերեվարվածների հարցերը:

«Այո, դժվար են այն հարցերը և խնդիրները, որ երկրի առջև ծառացած են: Այո, միանշանակ ծանրագույն տարի ենք ունեցել 2020-ին: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, միանշանակ եմ ձեզ վստահեցնում, որ հետևանքները միանշանակ վերացվելու են, և մենք նորից վերադառնալու ենք դրական ճանապարհի վրա»,-ասաց Ավինյանն ու հավելեց, որ ինքը համոզված է դրանում:

Նրա խոսքով՝ հենց այս կառավարությունն այդ սկիզբը դնելու է:

Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Ավինյանը նշեց, որ եթե ինչ-որ քաղաքական խմբեր պատկերացնում են, թե սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձևավորվի նոր իշխանություն, այդպիսի բան չի լինելու: «Եկեք վերջնականապես արձանագրենք, որ նման բան թույլ չենք տալու մենք: Եթե այս երկրում պետք է ձևավորվի իշխանություն, դա ձևավորվելու է ընտրությունների միջոցով»,-ասաց փոխվարչապետը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը