Հասարակական

Փաշինյանը հայտնեց Շիրակ այց կատարելու և գերիների հարազատների հետ հանդիպելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում այց կատարել Շիրակի մարզ և հանդիպել Ադրբեջանում պահվող գերիների հարազատներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում: Բոլորս էլ դժգոհ ենք: Պլանավորում ենք մենք այց Շիրակի մարզ, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում` գերիների հարազատների հետ: Ուզում եմ անել հավաստիացում` գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար ակցիա անելու անհրաժեշտություն չկա»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ գերիների հետ կապված հարցում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով:

«Մենք այս ընթացքում էլ համոզվեցինք, որ եղել են մի շարք գործողություններ, որոնք թվացել է, որ տեղի են ունենում ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Հայերեն Русский

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ