Արցախ

Արցախի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հայտնել է պաշտոնը թողնելու մասին

2 րոպեի ընթերցում

Արցախի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հայտնել է պաշտոնը թողնելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հայտնել է պաշտոնից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Սասուն Բարսեղյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։ Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։ Երախտապարտ եմ: Պատերազմի օրերին ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ պաշտպանական բնագծերի կառուցմանն ու մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։ Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։ Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ»,- իր գրառման մեջ նշել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում