Հասարակական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը տվել է համապատասխան հրահանգներ հետագա ծառայության կազմակերպման և առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում