Հասարակական

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի

1 րոպեի ընթերցում

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Կատարված աշխատանքների արդյունքում՝ Բաքու է տարվել 1 և Երևան է վերադարձվել 5 գերի»,- նշել է Մուրադովը:

Նոյեմբերի 9-ի երեկոյան Երևանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների ինքնաթիռը, որով Բաքվից Երևան է վերադարձվել 5 գերի:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում