Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանում կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NL Times-ը՝ նշելով, որ մինչև հիմա կառավարությունը շատ զգուշավոր է եղել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս:

Խորհրդարանական մեծամասնությունը հավանության է արժանացրել «Քրիստոնեական միություն» կուսակցության առաջ քաշած բանաձևը:

Կուսակցության ներկայացուցիչ Ջոել Ֆորդևինդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիան շարունակում է սպառնալ հայերին: Նա նկատել է, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում աջակցություն տրամադրեց Ադրբեջանին: «Այս ագրեսիան պետք է դադարեցվի»,- ասել է Ֆորդևինդը:

NL Times-ը նշում է, որ խորհրդարանական մեծամասնությունը աջակցում է բանաձևին՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի հաշտեցման գործընթացին և կկանխի նոր ցեղասպանությունները: «Հենց սրա համար էլ շատ կարևոր է, որ երկրները հստակ խոսեն: Խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը վերջապես անել դա»,- ասել է Ֆորդևինդը:

Նրա բանաձևը քվեարկության կդրվի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում փետրվարի 9-ի կեսօրին:

Նիդերլանդները 2004թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդարանի որոշմամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: 2018 թվականին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որով վերահաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։

Հայերեն العربية English Русский

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

Հայաստանյան ընկերությունը` FEAS Չեմպիոնների լիգայի մրցանակակիր. Երևանում կայացավ ConFEAS 2025-ը

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի պահանջը