Արցախ

Ադրբեջանական զինուժում իրականացվող հերթափոխի պատճառով  որոնողական աշխատանքը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինուժում իրականացվող հերթափոխի պատճառով  որոնողական աշխատանքը դադարեցվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ փետրվարի 10-ին», -մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փետրվարի 8-ի դրությամբ, հայտնաբերվել է 1367 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում