Արցախ

Արցախի ԱԽ-ն քննարկել է անվտանգության և ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած շրջանների խնդիրները

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԽ-ն քննարկել է անվտանգության և ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած շրջանների խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում