Հայ մասնագետները մշակում են ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին եւ 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը:

ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաեւ՝ մոլորված արշավախմբերին եւ զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ:

Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված եւ մոլորված մարդու եւ ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում եւ մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի եւ չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որեւէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով եւ կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես, տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:

Աշխատանքների արդյունքում կձեւավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հայերեն العربية English Русский

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին