Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Ավստրալիա նահանգի ընդունած բանաձևին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիանահանգի կողմից ընդունված՝ Արցախի անկախություևնը ճանաչող բանաձևը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը.

«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։

Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար, որի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի դադարեցումը։

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց որոշիչ ներդրումն են ունեցել նշված բանաձևի ընդունման գործում։ Բարձր ենքգնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի այս վճռական դիրքորոշումը, որը հավաստում է մարդու իրավունքների, ազատության և արդարության գաղափարներին իրենց հավատարմության մասին»։

Հայերեն English Русский

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում