ՌԴ-ն վերացնում է 13 հայկական ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկման սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքէջը: Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել:

«Նման որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում են 13 ձեռնարկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ