Արցախ

ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»լրատվական գործակալության տված հարցին ի պատասխան, ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։

Լրատվամիջոցներում երեկվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում