Արցախ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից 475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում