Արցախ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում

2 րոպեի ընթերցում

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների պահպանման վերահսկողության խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանյան զինծառայողների կողմից իրականացվում է հրադադարի ռեժիմի հսկողությունը «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անընդհատ պատկերներ են ստանում, ապա վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրում կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:

Համատեղ կենտրոնի հերթափոխով իրականացվում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը: Դիտարկվում է ցանկացած բողոք ԼՂ հակամարտության կողմերից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում