1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 28646.50 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 1871.09 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 3517.31 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 29307.46 կետ: