Ոչ ոք թուլանալու իրավունք չունի. «Համազգային» թատրոնն իր թատերաշրջանը սկսում է նոր ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնն իր 29-րդ թատերաշրջանը սկսում է նոր ներկայացմամբ: Բեմ կբարձրանա «Ճախրող լամպը» պիեսը: Գլխավոր հերոսը Փոլն է, որը երազում է աճպարար դառնալ: Այդ ճանապարհին ընտանիքի խնդիրները խոչընդոտ են դառնում: Ամեն դեպքում երկչոտ տղան չի հրաժարվում իր երազանքից և ամեն օր սենյակում փակված աճպարարական հնարքներ է կատարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացման բեմադրիչ Մերի Մարգարյանը նշեց, որ տղայի ծնողները, կարծես, ուզում են կտրել Փոլին իր երազանքից՝ ասելով, որ իր երազածն իրատեսական չէ: Տղայի համառությունը կամքի դրսևորման յուրահատուկ պատմություն է, որն արդիական է մեր օրերում:

«Ներկայացման մեջ արտացոլել ենք ընտանիքի ամբողջ տունը: Այնպիսի տպավորություն է, որ հանդիսատեսը, կարծես, թաքուն նայում է, թե ինչ է զուգահեռ կատարվում տարբեր սենյակներում: Ամբողջ ներկայացման ընթացքում երևում են բոլոր կերպարները»,- ասաց Մերի Մարգարյանը:

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ներկայացման մեջ մարմնավորում է հերոսի մոր կերպարը: Նա առանձնացրեց մի կարևոր ուղերձ՝ երազել դեռ չի, նշանակում ստանալ: Դրա համար անհրաժեշտ է գործել, աշխատել և հավատալ:

«Գլխավոր հերոսը՝ Փոլը, հանուն իր երազանքի աընդհատ գործում է: Մյուս հերոսներն իրենց երազանքի ետևից չեն գնացել, դա համարել են ոչ ռեալ: Տղան, որն ամենաերկչոտ տեսակն է, կամքի դրսևորման լավագույն օրինակ է ցույց տալիս: Այո, երազել դեռ չի նշանակում ստանալ, և երազանքի համար պետք է ուժ ունենալ: Ինչը վերաբերում է մեզ, մեր Հայրենիքին, ապա մենք տերն ենք մեր Հայրենիքի: Մենք արվեստի առաջնագծում ենք, և ոչ ոք թուլանալու իրավունք չունի»,- հավելեց Նարինե Գրիգորյանը:

Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Նարեկ Բաղդասարյանը: Նա նույնպես տպավորված է իր կերպարի կամային հատկանիշներով: Իր գործին սիրահարված Փոլն ամեն ինչ անում է կատարելագործվելու համար: Նրա ընտանիքի բոլոր անդամները չիրականացրած երազանքների զոհերն են և հերոսի միջոցով նրանք կոտրում են պատնեշն ու դուրս գալիս լույս աշխարհ:

«Մենք սովորություն ունենք ցանկանալ ինչ-որ բան, սակայն սովոր չենք գործ անել: Իմ կերպարն այդ տեսակը չէ: Նա սիրահարված է հրաշագործությանը, անընդհատ փորձ է անում, փորձում է կատարելագործվել, սակայն մի քիչ վախվորած է: Չնայած դրան՝ նրա կամային հատկանիշներն ավելի ամուր գտնվեցին»,- ասաց դերասանը:

Ներկացումըն աչքի է ընկնում դերասանների վարպետ խաղով, բարձրաճաշակ ձևավորմամբ, հնարամիտ դեկորացիաներով:

Բեմադրության առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 6-ին, 7-ին, 14-ին և 27-ին:

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան