Հասարակական

Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաբայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Բաբայանը:

Նարեկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նաև Կոմիտեի աշխատակազմին՝ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար, և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը Նարեկ Բաբայանը զբաղեցնում է 2018թ. հունիսի 12-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում