Հասարակական

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղում է առատ ձյուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղում է առատ ձյուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանները փակ են բեռնատարների համար (բուք է և մառախուղ)։

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում