Հասարակական

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասաց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին:

Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա«Լուառ»և«Էլիտ Սպորտ»առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է2միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և«Լուառ»և«Էլիտ Սպորտ»առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել,ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։

Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝2միլիոն ՀՀ դրամ կաշառք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում