1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.89%-ով և կազմել 27663.39 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.64%-ով և կազմել 1808.78 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 3483.07 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 28283.71 կետ: