Հասարակական

Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ

1 րոպեի ընթերցում

Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- գրել է ՀՀ փոխվարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում