Արցախ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում է

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով ՀՀ-ում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանը միտված հնարավոր ուղիներն ու հետագա անելիքները:

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում