Արցախ

Պաշտպանության բանակից հերքում են Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության բանակից հերքում են Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասաց Սարումյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում